Բրիտանական սարդոստայնաձև վրանը կարելի է կախել ծառերից

13:28 • 19.03.12

Բրիտանացի ճարտարապետ Ալեքս Շերլի Սմիթի գծագրած վրանը զարմացրել է շատերին, տեղեկացնում է News.com.au կայքը, հավելելով, որ այն սկզբում շատերին համոզիչ չի թվացել։

Վրանի յուրահատկությունն այն է, որ այն բացվում է օդում, մի քանի մետր բարձրության վրա։ Իր սարդոստայնաձև դիզայնի շնորհիվ, այն ամրացվում է ծառերից։ Վրանը կարող է տեղավորել մինչև 7 մարդու։

Նշվում է որ վրանի առավելություններից է նաև այն, որ ներսում բնակվողները կարող են պաշտպանված լինել մի շարք աղետներից, մասնավորապես՝ ջրհեղեղից։ 

Բրիտանական սարդոստայնաձև վրանը կարելի է կախել ծառերից