Ճապոնիայում խաբեբաներին ձայնով բացահայտելու ծրագիր է ստեղծվել

20:44 • 19.03.12

Ճապոնիայում Fujitsu ընկերության և Նագոյայի համալսարանի համատեղ ուժերով բջջային հեռախոսների համար նոր ծրագիր է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով խաբեբաներին բացահայտել և հեռախոսի սեփականատիրոջը զգուշացնել վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Նոր տեխնոլոգիան վայրկենական գնահատում է խոսակցությունը` «բանալի» բառերի հաճախականության և ձայնի տատանումների տեսակը, որոշում է հեռախոսատիրոջ համար խաբեության զոհ դառնալու վտանգի աստիճանը: Բացի այդ, գնահատելով հնարավոր զոհի ձայնի տատանումները, ինտոնացիան, ձայնի բարձրության փոփոխությունները և դադարների տևողությունը, նոր տեխնոլոգիան որոշում է, թե մարդը որքանով է պատրաստ խաբեության զոհ դառնալու, ուղղակիորեն նախազգուշական ազդանշաններ է հնչեցնում` հեռախոսի էկրանին «բարձր է խաբեբայության վտանգը» գրություն է հայտնվում: Նոր տեխնոլոգիան` 90% ճշտությամբ կարող է որոշել խաբեությունը:

Նախագծողները մտադիր են համակարգն ավելի կատարելագործել, որ վտանգի ազդանշանը հաղորդվի նաև տուժողի հարազատներին, հատկապես եթե պոտենցիալ տուժողնը տարեց է:

Ներկա փուլում, համակարգը նախատեսված է բոլոր տիպի սմարթֆոնների համար, սակայն հետագայում այն կարող է ներդրվել նաև գծային և այլ հեռախոսների վրա:

Մինչև սեպտեմբեր, համակարգը` Ճապոնիայի ոստիկանության համալսարանում և որոշ բանկերում կփորձարկվի, ապա կարող է օգտագործել ճապոնական բջջային օպերատորների կողմից:

Չնայած ոստիկանության գործադրած բոլոր ջանքերին, միայն նախորդ տարի, հեռախոսային խարդախությունների հետևանքով կրած վնասի ընդանուր չափը կազմել է 155 մլն ԱՄՆ դոլար:

Ճապոնիայում խաբեբաներին ձայնով բացահայտելու ծրագիր է ստեղծվել