100 տարվա ֆոտոխցիկը թվային լուսանկարներ է նկարում

12:59 • 20.03.12

ԱՄՆ-ի բնակիչ Ջեյսոն Բոգնացկին վստահ է, որ հին լուսանկարչական սարքը կարող են թվային լուսանկարներ նկարել, տեղեկացնում է newslite.tv կայքը:

Երիտասարդը պարզապես վերցրել է 1919թ. Piccolette Contessa-Nettel տեսակի ֆոտոխցիկն ու համատեղել նոր սերնդի Canon D5 թվային ֆոտոխցիկի հետ: Արդյունքում նրան հաջողվել է յուրահատուկ լուսանկարներ ստանալ:

«Ինձ շատ էր հետաքրքրում, արդյոք մոտ հարյուր տարվա ֆոտոխցիկը կարող է թվային լուսանկարներ նկարել, թե, ոչ», - ասել Բոգնացկին:

Նշենք, որ լուսանակարված շունն ու փողոցային համայնապատկերը, իրենց որակով չեն զիջում այլ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների:

100 տարվա ֆոտոխցիկը թվային լուսանկարներ է նկարում