Եթե հալվեն Երկրի բոլոր սառուցները, օվկիանոսը կբարձրանա 20 մետրով. հետազոտություն
Երկրագնդի բոլոր սառույցների հալվելու պարագայում ծովի մակարդակը կբարձրանա 10-20 մետրով, ասվում է Geology ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Ըստ հետազոտության՝ այս գործընթացն անխուսափելի է, նույնիսկ եթե մարդկությունը կարողանա այնպես անել, որ երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը չգերազանգի Ցելսիուսի 2 աստիճանի սահմանը։
«Մոլորակի բնական վիճակը, մթնոլորտում այս քանակի ածխաթթու գազի առկայության և նման ջերմաստիճանի պայմաններում, ենթադրում է Համաշխարային օվկիանոսի մակարդակի 20 մետրով բարձրացում»,- հայտարարել է հետազոտության ղեկավար, ԱՄՆ Ազգային գիտության հիմնադրամի (NSF) աշխատակից Ռիչարդ Լեյնը (Richard Lane):
ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի գիտնականները, ժամանակակից կլիմայական երևույթները համեմատել են Երկրագնդի վրա 2.7-3.2 մլրդ տարի առաջ կատարված իրադարձությունների հետ։ Այդ շրջանում` մթնոլորտում ջերմոցային գազերի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանների նմանատիպ իրավիճակ է եղել.
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մեր դարաշրջանում օվկիանոսի մակարդակի բարձրացումմ անխուսափելի է, և դա տեղի կունենա Գրենլանդիայի և Անտարկտիկայի սառույցների հալոցքի հետևանքով: Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ այդ ընթացքը կարող է հարյուրավոր կամ հազարավոր տարիներ ձգվել:
«Երբ այն ջրի զանգվածը, որը դեռ «պահեստավորված է» սառցադաշտերում, հայտնվի օվկիանոսում, աշխարհը միանքամայն այլ տեսք կունենա: Բնակչության 70%-ն ստիպված կլինի բնակության վայրը փոխել կամ ջրի տակ կհայտնվի», - հայտարարում են ուսումնասիրության հեղինակները:










