Կանայք սեռական բավարարվածություն կարող են ստանալ մարզվելիս. հետազոտություն

18:06 • 20.03.12

ԱՄՆ-ի Ինդիանայի Համալսարանի Սեքսուալ առողջության զարգացման կենտրոնի տնօրեն, գիտնական Դեննի Հերբենիքն իր գործընկերների հետ միասին, հետազոտության շնորհիվ եկել է այն եզրակացությանը, որ կանայք կարող են լիարժեք սեռական բավարարվածություն ստանալ ֆիզիկական վարժություններ կատարելու ժամանակ, տեղեկացնում է NBC հեռուստաընկերությունը:

Գիտնականները համացանցում հատուկ հարցում են իրականացրել, որին մասնակցել է 18-63 տարեկան ավելի քան 350 կին, որոնց մեծ մասը ամսունացած է եղել:

Հարցումը պարզվել է, որ կանանց 45%-ը սեռական բավարարվածության է հասնում մարմնամարզությունից, 19%-ը` հեծանվասպորտով զբաղվելուց, 9.5%-ը` լեռնագնացությամբ կամ պարանով ձգումներ կատարելուց, 7%-ը` ծանրություն բարձրացնելուց, ևս 7%-ը` վազքի շնորհիվ:

«Կանանց մեծ մասը նշել է, որ նման բան լինում է նույնիսկ 7-8 տարեկան երեխաների հետ», - նշել է Հերբենիքը, հավելելով, որ հարցմանը մասնակցել են նաև կույս կանայք, որոնք խոստովանել են, որ սեռական բավարարվածության են հասնում մարմնամարզության շնորհիվ:

Գիտնականները դեռ վստահորեն չեն կարող ասել այս երևույթի հիմնական պատճառները, սակայն վստահ են, որ այս հետազոտությունը նոր գիտական բացահայտումների հիմք կարող է հանդիսանալ:

Կանայք սեռական բավարարվածություն կարող են ստանալ մարզվելիս. հետազոտություն