Էլեկտրաշոկային թերապիան օգնում է հաղթահարել դեպրեսիան. հետազոտություն
Ըստ Աբերդինի համալսարանի գիտնականների զեկույցի` էլեկտրոշոկային թերապիան(ԷՇԹ) օգնում է հաղթահարել ընկճախտը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ էլեկտրաշոկային թերապիայի ընթացքում գերակտիվ կապ է սկսվում տրամադրության, մտածողության և կենտրոնանալու համար պատասխանատու` ուղեղի համապատասխան մասերի միջև, ինչի արդյունքում դեպրեսիայի ճնշող ազդեցությունը վերանում է` մարդուն թույլ տալով վայելել կյանքը, գրում է Daily Mail-ը, մեջբերելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածի տեղեկությունները:
Բուժման այս վիճահարույց եղանակն առաջին անգամ ներկայացվել է 1938թ.-ին իտալացի նյարդաբան Ուգո Կարլետիի կողմից, ում ներշնչել է այն փաստը, որ էլեկտրաշոկային թերապիայի ենթարկվելուց հետո կենդանիներն ավելի հնազանդ են դառնում և «բարձր տրամադրությամբ ինքնակամ են գնում սպանդանոց»:
Կարլետին այս մեթոդն օգտագործելով շիզոֆրենիայով և էպիլեպսիայով հիվանդների վրա, նկատել է, որ նույն արդյունքը նկատվում է նաև մարդկանց մոտ` նրանք ավելի հանգիստ և կառավարելի են դառնում:
Գիտնականները համոզված են, որ այս բացահայտումն կնպաստի հետագայում ԷՇԹ-ին հավասարազոր դեղամիջոցի ստեղծմանը:
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված










