Աստղագետները ուղղանկյունաձև գալակտիկա են հայտնաբերել

18:59 • 21.03.12

Ավստրալացի, գերմանացի, շվեյցարացի և նորվեգացի աստղագետները Երկրից 70մլն լուսնային տարվա հեռավորության վրա հազվագյուտ ուղղանկյունաձև գալակտիկա են հայտնաբերել, տեղեկացնում է Daily Mail-ը:

Հայտնագործության բացառիկությունն այն է, որ մինչ այդ գիտությանը հայտնի էին 3 տեսակի գալակտիկաներ` գնդաձև, սկավառակաձև և գնդված մակերեսով:

Ըստ հետազոտության մասնակից Դանքան Ֆորբսի վարկածի` այն առաջացել է 2 պարույրաձև գալակտիկաների բախման արդյունքում:

Դրա հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել,որ գալակտիկայի կենտրոնում կա 100 հազ կմ/ժ արագությամբ պտտվող հսկայական սկավառակ, որտեղ ըստ ամենայնի աստղեր են ձևավորվում:

Նշենք, որ այն ունի 50 անգամ քիչ աստղ, քան Ծիր Կաթինը:
 

Աստղագետները ուղղանկյունաձև գալակտիկա են հայտնաբերել