«Տիտանիկի» նոր, եզակի լուսանկարներ են հայտնվել համացանցում (ֆոտոշարք)
Ատլանտյան օվկիանոսի հատակին գնտվող «Տիտանիկ» լեգենդար նավի նոր ու եզակի լուսանկար կհրապարակի National Geographic ամսագիրը` իր ապրիլյան համարում:
Այս լուսանկարները ստացվել են բարձր տեխնոլոգիաների շնորհիվ, ստորջրյա սարքերի կիրառմամբ և արվել են լայների կործանման 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Լուսանկարների հեղինակները մի խումբ անկախ հետազոտողներ են` Վուդս Հոլի Օվկիանոսագրական ինստիտուտից:
Սարքերը ընդհանուր 100 հազ լուսանկար են արել: Դրանք այնուհետև ենթարկվել են համակարգչային մշակման և դրանց հիման վրա ստացել են վերակազմությունը, որը կօգնի ավելի ամբողջական պատկերացում ունենալ 1912-ի ապրիլի 15-ին «Տիտանիկի» խորտակման պատճառների մասին:















