Համակարգչային վիրուսները շատ նման են կենսաբանականներին

10:15 • 22.03.12

Կիբերհանցագործները կարող են վնասատու ծրագիր ստեղծել, որն իրական վիրուսներ կծնի, որոնք կարող են համաճարակի պատճառ դառնալ. նման կարծիք են հայտնել Ամստերդամում կայացած Black Hat Europe համաժողովի մասնակիցները, հաղորդում է newsland.ru-ն:

«Մենք բառացիորեն կյանքի սահմանագծի վրա ենք տատանվում», - իր զեկույցում հայտարարել է Fortinet's Threat Research and Response ընկերության գլխավոր մենեջեր Գիյոմ Լովեն:

Նման եզրակաղության համար հիմք է ծառայել կենսաբանական և համակարգչային վիրուսների համեմատական ուսումնասիրությունը: Պարզվել է, որ դրանց վարքը հիմնականում միանման է: Դա նաև վերաբերում է ինֆորմացիայի ծածկագրմանը և գրոհի մեթոդաբանությանը:

Հետազոտություններ են կատարվել, պարզելու համար, թե ինչպես է մարդու իմունային համակարգը կարողանում ավելի լավ պայքարել վիրուսների դեմ, քան համակարգչային ծրագրերն ու համակարգերը:

Պարզվել է, որ համակարգչային  DoS-գրոհները, W32/Sality-ները շատ նման են ՁԻԱՀ-ին, նրանք անջատում են հակավիրուսային ծրագիրը և շրջանցում են Microsoft-ի հակազդող համակարգերը: Ինչպես համակարգչային, այնպես էլ կենսաբանական վիրուսները կարող են այլ վիրուսներ ստեղծել, ծնել: Ինչ վերաբերում է մուտացիաներին, չնայած 2 տիպին էլ դա բնորոշ է, սակայն, ի տարբերություն կենսաբանականների, համակարգչային վիրուսները կարողանում են միայն փաթեթավորման ձևը փոխել, իսկ կոդը նույնն է մնում:

Եթե գրիպի վիրուսը կոդավորվի, ապա կոդի ֆայլը 22 ԿԲ ծավալը չի գերազանցի: Համակարգչայինների համար շատ ավելի մեծ ծավալ է անհրաժեշտ:

Գիյոմ Լովեն նշել է, որ թվային և կենսաբանական աշխարների սահմաններն անհետանում են: Մարդիկ էլեկտրոնային իմպլանտանտներ (օրինակ `արհեստական ռիթմավար սարք) են օգտագործում, որոնք կարող են միանալ արտաքին սարքերին, և տեսականորեն կարող են խոցվել համակարգչային վիրուսների կողմից:

Գիտնականները աշխատում են արհեստական վիրուսների (օրինակ` պոլիոմելիտի) ստեղծման վրա, որոնց ԴՆԹ-ն պահվում է համակարգչում: Stuxnet-ի կողմից ներկայացված` արտադրական միավորումների վարակման ձևերը, թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է այնպիսի տարբերակ, երբ ԴՆԹ-ի պահման բազաներն էլ մատչելի կդառնան չարագործների համար:

Գիտնականների հետազոտությունների հիման վրա, կօգտագործվեն ԴՆԹ-ի վնասարար շղթաները, և այդ ժամանակ մարդկության հիմնական վտանգը կենսաահաբեկչությունը կդառնա:

Համակարգչային վիրուսները շատ նման են կենսաբանականներին