Արկտիկայում, 2020 թվականից սկսած, սառույցն ամռանն ամբողջությամբ կհալվի

21:46 • 23.03.12

Արդեն 2020 թվականից Արկտիկան  ամառային ամիսներին կարող է ամբողջությամբ սառույցներից ազատվել: Այսպիսին են փորձագետների վերջին տվյալները, որոնք ներկայացրել է` ԱՄՆ «Ծովային հետազոտությունների կենտրոն» (Center for Naval Analyses, CNA) վերլուծական ընկերության տնօրեն Շերի Գուդմանը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Նախկին ուսումնասիրությունները պնդում էին, որ 2060թ. Արկտիկան ամառային ամիսներին կ կարող է առանց սառույցների մնալ: Սակայն ավելի թարմ ուսումնասիրությունները ապացուցում են, որ նման իրավիճակ կլինի արդեն 2020 թվականից», - նշել է Գուդմանը:

Արդյունքում զգալի կընդլայնվի արկտիկական ռեգիոնի ծովային նավագնացությունը: Նոր ծովային ուղիները ԱՄՆ-ի համար ավելի նշանակալից տնտեսական նշանակություն կստանան, նշում է փորձագետը:

«Արկտիկական սառույցների` ավելի ու ավելի արագ հալոցքը մեզ արդեն հայտնի` նոր ռեսուրսներ մատչելի կդարձնի, ինչպես նաև հասանելի կդառնան այնպիսիք, որոնց գոյության մասին մենք տեղեկություն չունենք: Բացի այդ, առաջիկա 2-3 տարվա ընթացքում զգալի կավելանան ռեսուրսների հետախուզման տեմպերը», - համարում է ամերիկյան փորձագետը:

Գուդմանը նաև շատ հակիրճ անդրադարձել է արկտիկական սառույցների հալոցքի ժխտական հետևանքներին: Ամենակարևոր ժխտական հետևանքներից, նա նշել է` կենսաբազմազանության անհետացումը և տեղաբնիկ ժողովրդների սննդի և ապրելու պայմանների անհետացումը:

 

Արկտիկայում, 2020 թվականից սկսած, սառույցն ամռանն ամբողջությամբ կհալվի