Լիբիայում հնագույն քաղաքակրթություն է հայտնաբերվել
Աֆրիկայի հյուսիսում` ներկայիս Լիբիայի տարածքում, հայտնաբերվել են հնագույն, մինչ այժմ մարդկությանն անհայտ քաղաքակրթության գոյության հետքեր:
Ինչպես հաղորդում է «Ուտրո.ռու»-ն, բացահայտումն արել են եվրոպացի հնագետները` արբանյակից արված լուսանկարների շնորհիվ: Ավերակները հայտնաբերվել են Սահարա անապատում, հենց այն վայրում, որտեղ գոյություն է ունեցել Հռոմեական կայսրությունը:
Հնագետները կարծում են, որ դրանք Սահարայի հնագույն ազգ գարամանտների մշակույթի հետքեր են, որոնց մասին առաջին անգամ հիշատակել է դեռ Հերոդոտոսը: Նրանց ծագումնաբանությունը գիտականորեն հաստատված չէ: Որոշ ենթադրություններով` նրանք եղել են մ.թ.ա. 15-17-րդ դարերին Հյուսիսային Ամերիկա ներխուժած ժողովուրդներից մեկը:
Ինչպես նշել է անգլիական Լեստերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսոր Դևիդ Մաթինգլին, գարամանտների քաղաքակրթությունը տեխնոլոգիապես զարգացած է եղել:
«Նրանք ունեցել են իրենց գյուղերն ու քաղաքները, ունեցել են գիր և տեխնիկական այլ մշակումներ», - պատմել է գիտնականը:
Ավերակները հայտնաբերելը հնարավոր է դարձել միայն երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի ռեժիմի տապալումից հետո, քանի որ իր ղեկավարման տարիներին, նախկին առաջնորդն արեգելել էր երկիր օտարերկրացի մասնագետների մուտքը:










