Մոցարտի ու Վերդիի երաժշտությունը նպաստում է փոխպատվաստված օրգանների առողջացմանը

18:16 • 23.03.12

Ճապոնացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ աշխարհահռչակ ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը կրկնապատկում է սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո կենդանի մնալու հավանականությունը, գրում է Daily Mail-ը: Նույնպիսի բարերար ազդեցություն է թողնում նաև Ջուզեպե Վերդիի երաժշտությունը:

Հետազոտությունն անցկացվել է սրտի փոխպատվաստման ենթարկված մկների վրա: Վիրահատությունից 6 օր անց մկների մի մասին «առաջարկել» են լսել Վերդիի «Տրավիատա»-ն, Մոցարտի ստեղծագործությունները ևժամանակակից իռլանդուհի երգչուհի Էնիայի ստեղծագործությունները: Իսկ մկների մեկ այլ մասն էլ լսել է միօրինակ հնչյուններ:

Այնուհետև գիտնականները, համեմատելով մկների առողջական տվյաները պարզել են,որ Վերդիի և Մոցարտի երաժշտության թողած ազդեցության արդյունքում զգալիորեն երկարել, իսկ որոշ դեպքերում էլ կրկնապատկվել է փոխպատվաստված օրգանի կենսունակության հնարավորությունը:

Գիտնականների համոզմամբ դասական երաժշտությունը հանգստացնում է, օգնում է հաղթահարել սթրեսը և բարելավել բժշկական թերապիայի արդյունքները:

Սակայն ճապոնացի գիտնականներն վստահ չեն,որ դասական երաժշտությունը նույնպիսի ազդեցություն կունենա մարդkanc վրա: 

Մոցարտի ու Վերդիի երաժշտությունը նպաստում է փոխպատվաստված օրգանների առողջացմանը