Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը 7 մլն-անոց սարքով կսուզվի աշխարհի ամենացածր կետ

21:24 • 24.03.12

Հաջող փորձարկում է անցել ստորջրյա գիտահետազոտական մի սարքավորում, որով ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մտադիր է սուզվել Մարիանյան փողրակ` աշխարհի ամենացածր կետը, տեղեկացնում է National Geographic-ը:

«Մենք մի քանի սուզում ու բարձրացում ենք անցկացրել, ինչպես նաև` սարքի անսուզորդ սուզում»,- ասել է Քեմերոնը: Ըստ ռեժիսորի` իր բատիսկաֆը սուզվել է փողրակ` համարյա 11 կմ-ով:

Այսօր Ջեյմս Քեմերոնը մասնագետների թիմի հետ մեկնել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզին`Մարիանյան փողրակի մոտ, որպեսզի առաջիկա օրերին սուզվի իր բատիսկաֆով:

Ռեժիսորը նախատեսում է Չելենջերի անդունդ (փողրակի ամենից խոր հատված` մոտ 11 հազար մ) իջնել միտեղանի Deepsea Challenger բատիսկաֆով, որը հատուկ նրա պատվերով պատրաստվել է Ավստրալիայում:

Ստորջրյա սարքն արտասովոր տեսք ունի` ուղղահայաց ձգվածությամբ, բարձրությունը` մոտ 7, 3 մ: Ըստ հեղինակների` նման ձևը նպաստելու է թեթև սուզմանը: Բատիսկաֆը համալրված է մեծ քանակությամբ լույսերով, որոնք պետք է թույլ տան այդ խորության վրա նկարահանումներ իրականացնել: Ստացված կադրերը տեղ կգտնեն National Geographic-ի հետ համատեղ` սուզման մասին ֆիլմում:

Հնարավոր է սարքը իր հետ նաև նմուշներ բերի Չելենջերի անդունդից` գիտական հետազոտությունների համար:

Առաջին և վերջին անգամ Մարիանյան փողրակ մարդ է սուզվել 1960-ին` ի դեմս ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի լեյտենանտ Դոն Ուոլշի և ֆրանսիացի հետազոտող Ժակ Պիկարոմի: Այնտեղ նրանք հայտնաբերել էին ընդամենը 6 տեսակ կենդանի օրգանիզմներ, այդ թվում` 30 սմ երկարությամբ տափակ ձկներ:

Այս սուզման հետ կապված այլ մանրամասներ է հաղորդում Economic Times-ը: Ըստ այդմ` բատիսկաֆը Քեմերոնին արժեցել է 7 մլն դոլար: Ռեժիսորն ու իր թիմը նաև Mermaid Sapphire անվանումով նավ են վարձակալել, որի օրական արժեքն է 30-40 հազար դոլար:

Ջեյմս Քեմերոնը առավել հայտնի է «Տերմինատորը» (1,2 մասեր), «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերով:

 

James Cameron in the cockpit of the DEEPSEA CHALLENGER submarine.

The DEEPSEA CHALLENGER submarine during a test dive.


Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը 7 մլն-անոց սարքով կսուզվի աշխարհի ամենացածր կետ