Միջազգային տիեզերակայանի անձնակազմը կարող է տարհանվել

00:34 • 24.03.12

Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմի անդամները այսօր կարող են տարհանվել և ժամանակավոր ապաստանել կայանին միացված «Սոյուզ» տիեզերանավերի մեջ, այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ՆԱՍԱ-ի հայտարարությանը:

Տարհանումը պայմանավորված է կայանին ռուսական արբանյակի բեկորների հետ բախվելու վտանգի առկայությամբ: 

«Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոնից` ժամը 20:01-ին, ՄՏԿ-ի անձնակազմի հրամանատար Դենիել Բուրբենկին տեղեկացրել է, որ շաբաթ առավոտյան կայանի մոտով կանցնի ռուսական արբանյակի բեկորը: Քանի որ, կայանի դիրքը փոխելու գործողության համար բավարար ժամանակ չկա, հնարավոր է, որ անձնակազմին հանձնարարվի տեղափոխվել «Սոյուզ» տիեզերանավերի մեջ», - ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ:
 

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը կարող է տարհանվել