Լուսինը և Երկիրը միևնույն նյութից են բաղկացած. գիտնականներ

13:01 • 26.03.12

Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ լուսնային գրունտի նմուշներում տիտանի իզոտոպների հարաբերակցությունը համընկնում է երկրային նմուշների հետ:

Այս բացահայտումը հակասում է մինչ այսօր գոյություն ունեցած` Երկրի արբանյակի ձևավորման վարկածին, գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Nature Geoscience պարբերականին:

Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ Լուսինը ձևավորվել է Երկիրը Տեհյա երկնային մարմնի հետ բախման միջոցով՝ մոտ 4.6 մլրդ տարի առաջ: Ընդունված է կարծել, որ Լուսնի 40 տոկոսը բաղկացած է Տեհայից մնացած նյութերից, այդ իսկ պատճառով էլ Երկրի և նրա արբանյակի իզոտոպերը պետք է տարբեր լինեին:

Ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր փաստել, որ թթվածնի զանազան իզոտոպերի հարաբերակցությունը նույնն է լուսնային նմուշների և երկրային գրունտերի մեջ: Այդ ժամանակ գիտնականները նշել էին, որ չնայած Լուսինը Երկրից բավական շուտ է անջատվել, այնուամենայնիվ, մեր մոլորակը որոշակի ժամանակահատվածում կարող էր թթվածնով փախանակվել Լուսնի հետ:

Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են տիտան-47 և տիտան-50 իզոտոպերի հարաբերակցությունը: Ի տարբերություն թթվածնի, եթե նույնիսկ այն գազի ձևով է հեռացել երկրակեղևից, ապա միայն ոչ մեծ քանակությամբ: Միաժամանակ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տիտանի երկու իզոտպների հարաբերակցությունը, ինչպես և թթվածնինը, լուսնային և երկրային նմուշներում միևնույնն է:

Աշխատանքի հեղինակներից մեկը նշել է, որ ստացված արդյունքները պահանջում է վերանայել Լուսնի ձևավորման մոդելը: Մասնավորապես նման մոդելների ստեղծման պարտադիր պայման պետք է համարվի իզոտոպային համասեռության պահանջը:

Հավելենք, որ այս պահին մի քանի վարկած կա Երկրի և Տեհյայի բախման վերաբերյալ, ինչը թույլ կտա բացատրել համասեռականությունը: Օրինակ, հնարավոր է Տեհյան ավելի մեծ զանգված է ունեցել և ազդել է Եկրի իզոտոպային բաղադրության վրա:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լուսինը կարող էր ավելի երկար ժամանակում սառչել, քան համարվում էր մինչ այժմ, ինչի արդյունքում արբանյակը և մեր մոլորակը հասցրել են փոխանակվել բավարար քանակով իզոտոպներով:

Լուսինը և Երկիրը միևնույն նյութից են բաղկացած. գիտնականներ