Այս տարի համացանցում ավելի շատ ֆիլմ կդիտվի քան սկավառակներով

12:20 • 26.03.12

Ամերիկյան IHS Screen Digest ընկերության վերլուածբանների անցկացրած հետազոտության համաձայն` ԱՄՆ-ում` համացանցում դիտվող ֆիլմերի քանակը կգերազանցի խտասկավառակներով և «բլյու ռեյ»-ով դիտվող ֆիլմերին, տեղեկացնում է «Բլումբերգ»-ը:

Նշվում է, որ 2011թ.-ին  համացանցում դիտվել է 1.4 մլրդ ֆիլմ, մինչդեռ այս տարի այդ ցուցանիշը 2.5 անգամ կավելանա հասնելով` 3.4 մլրդի: Իսկ ֆիզիկական կրիչներիով կդիտվի 2.4 մլրդ ֆիլմ:

«Մենք տեսնում ենք ֆիլմերի ֆիզիկական կրիչներով ցուցադրելու դարաշրջանի ավարտը: Այնուամենայնիվ, այս անցման համար ժամանակ է հարկավոր»,- նշել է ընկերության գլխավոր վերլուծաբան Դեն Քրիանը, հավելելով, որ iTunes-ը շուկայում գոյություն ունի մոտ 9 տարի, բայց ձայնասկավառակների վաճառքը դեռ շարունակվում է:

Հատկանաշական է, որ ԱՄՆ-ում մեկ խտասկավառակն արժե 4.72 դոլար, մինչդեռ մեկ ֆիլմի ներբեռնուման համար անհրաժեշտ է ընդամենը 50 սենթ:

Այս տարի համացանցում ավելի շատ ֆիլմ կդիտվի քան սկավառակներով