Փոփ-քորնն ավելի օգտակար է, քան մրգերն ու բանջարեղենը. հետազոտություն

19:21 • 26.03.12

Փենսիլվանիայի Սքրենթոն համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ փոփ-քորնը չափազանց օգտակար է առողջությանը, քանի որ այն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան մրգերն ու բանջարեղենը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Հակաօքսիդանտները կամ պոլիֆենոլները բավական կարևոր դեր ունեն օրգանիզմում. դրանք պայքարում են առողջ բջիջները վնասող մոլեկուլների դեմ: Գիտնականների հավաստմամբ հակաօքսիդանտների ամենաբարձր քանակը պարունակվում է փոփ-քորնի կեղևում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ եգիպտացորենի տապակած հատիկների մեկ չափաբաժինը պարունակում է 300մգ հակաօքիդանտ: Համեմատության համար նշենք, որ մրգերի մեջ դրանց պարունակությունը 160մգ է:

Այս փաստը պայմանավորված է նրանով որ փոփ քորնի բաղադրության ընդամենը 4%-ն է ջուր, իսկ մրգերում և բանջարեղեններում, որոնց 90%-ը ջուր է, հակաօքսիդանտները ավելի քիչ են: 

Փոփ-քորնն ավելի օգտակար է, քան մրգերն ու բանջարեղենը. հետազոտություն