Սովորական թեյը կօգնի խաբել հակադոպինգային թեստերը

12:24 • 26.03.12

Գիտնականները բացահայտել են մի միջոց, որից կարող են օգտվել իրենց օրգանիզմ տեստոստերոն ներարարկող պրոֆեսիոնալ մարզիկները: Դրա միջոցով հնարավոր է դառնում «խաբել» դոպինգի թեստերը, գրում է New Scientist-ը:

Լաբորատոր պայմաններում իրականացրած փորձերի արդյունքում Լոնդոնի Քինգսթոն համալսարանի մասնագետները պարզել են, որ սպիտակ կամ կանաչ թեյում պարունակվող կատեխիններն արգելակում են UGT2B17 էնզիմը: Այդ էնզիմը միացնում է գլյուկուրոնային թթուն տեստոստերոնին՝ հրահրելով դեպի միզապարկ դրա արտազատումը:

Մասնագետների խոսքով՝ ցանկալի արդյունքի հասնելու համար բավարար է խմել մեկ բաժակ թունդ թեյ, ինչը նաև ավելանում է շրջանառության մեջ գտնվող տեստոստերոնի ցուցանիշը՝ արգելափակելով դրա արտաթորումը:

Այդ պատճառով, գիտնականների պնդմամբ, ցանկալի է ստուգել արյան անալիզի տվյալները, այլ ոչ թե մեզի:

Սովորական թեյը կօգնի խաբել հակադոպինգային թեստերը