Մաքուր ատամները նպաստում են սրտի առողջությանը. հետազոտություն

15:50 • 26.03.12

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի և Իռլանդիայի Դուբլինի վիրաբուժական թագավորական քոլեջի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ բերանի խոռոչի հիգիենան անմիջական կապ ունի սրտի առողջության հետ, գրում է Daily Mail-ը:

Ըստ գիտնականների `ատամները վատ մաքրելու արդյունքում բերանի խոռոչում առկա streptococcus gordonii բակտերիան արնահոսող լնդերի միջոցով կարող է թափանցել արյան մեջ և մակարդել այն, իսկ ներսում թաքնված այդ բակտերիաները պաշտպանված են իմունային համակարգից և հակաբիոտիկներից:

Եթե նման մակարդը հասնի սրտի փականներին ապա այն կհանգեցնի էնդոկարդիտի, այսինքն սրտի փականը կվարակվի և կհանգեցնի լուրջ, երբեմն նաև ճակատագրական վնասի:

Հետազոտության արդյունքները հաշվի առնելով գիտնականները  կարևորում են բերանի խոռոչի մաքրության պահպանումը` օրական 2 անգամ ատամները խոզանակով լվանալով: 

Մաքուր ատամները նպաստում են սրտի առողջությանը. հետազոտություն