Իրականում Վենետիկը 5 անգամ ավելի արագ է ջրի տակ անցնում. հետազոտություն (լուսանկարներ)
Վենետիկը 5 անգամ ավելի արագ է ջրի տակ անցնում, քան նախկինում ընդունված էր կարծել. նման պնդումով է հանդես եկել երկրաբան Յեհուդա Բոքը Ամերիկյան գեոֆիզիկայի միության՝ «Geochemistry, Geophysics, Geosystems» հանդեսում:
Քաղաքը նաև թեքվում է դեպի արևելք` Ադրիատիկ ծովի ուղղությամբ. սրա պատճառը, ըստ Բոքի, հաճախակիացած ջրհեղեղներն են: Ըստ գիտնականի` վերջին տասնամյակում Վենետիկը տարեկան աննախադեպ՝ 2 մմ-ով սուզվում է: Նախկին ուսումնասիրությունների համաձայն` քաղաքը տարեկան ընդամենը 0,004 մմ-ով էր սուզվում:
Ջրի տակ անցնելը վերաբերում է Վենետիկի բոլոր 117 կղզիներին. դրանց սուզման ցուցանիշը սկսվում է տարեկան 2 մմ-ից:














