Մեծ ուղեղով մարդիկ շատ ընկերներ ունեն. հետազոտություն

15:18 • 27.03.12

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ ուղեղով մարդիկ ավելի շատ ընկերներ ունեն, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը։

Գիտնականները նշել են, որ ընկերներ ունեցող մարդկանց ուղեղն ավելի լավ է աշխատում նրանց հետ զրուցելու ընթացքում, սակայն գիտնականները շեշտում են, որ խոսքը վերաբերում է միայն իրական շփումներին, և հայտնագործությունը չի վերաբերում նրանց, ովքեր շփվում են չաթերի, տարատեսակ սոցիալական կայքերի կամ սքայպի միջոցով:

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր շատ ընկերներ ունեն ուղեղի բոլոր հատվածներն ավելի լավ են աշխատում», - ասել է պրոֆեսոր Ռոբին Դանբարը։

Փորձաքննությանը մասնակցել է 40 մարդ, որոնց ուղեղները սկանավորվել և համամատվել են։  

Մեծ ուղեղով մարդիկ շատ ընկերներ ունեն. հետազոտություն