Ջեյմ Քեմերոնն իջել է օվկիանոսի ամենախորը կետը (տեսանյութ)

01:39 • 27.03.12

«Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմ Քեմերոնը աշխարհում առաջինը միայնակ Մարիանյան իջվածքի հատակը սուզվելուց և վերադառնալուց հետո հայտարարել է, որ մոտակա շաբաթներին ևս 4 անգամ սուզում պետք է իրականացնի` գիտական հետազոտությունների համար նմուշներ հավաքելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Քեմերոնը երկուշաբթի սուզումն իրականացրել է Deepsea Challenge եզակի բատիսկաֆով, որը 7մլն դոլար է արժեցել;
Սուզումը սկսվել է Գրինվիչի ժամանակով մարտի 25-ին` մոտավորապես 21:30-ին, Երևանի ժամանակով 00:30-ին ` մարտի 26-ին:

1,5 ժամ անց նա հասել է 10,898 մ խորության վրա գտնվող հատակին: Deepsea Challenge-ը մակերևույթ է բարձրացել մոտավորապես 06:00-ին:

Սուզման հիմնական նպատակը գիտական հետազոտությունների համար նմուշներ վերցնելն էր, և ապագա ֆիլմի համար նյութի նկարահանումը:

Քեմերոնը կարողացել է 7 ժամ կինոնկարահանում իրականացնել` օգտագործելով 3D-տեսախցիկները: Սակայն անսարքության պատճառով նմուշներ վերցնելու առաքելությունը տապալվել է:

Ռեժիսորը նախատեսում է ևս 4 սուզում իրականացնել, որից 3-ը տեղի կունենան մոտակա շաբաթների ընթացքում` անմիջապես այն բանից հետո, երբ վերացվի մեխանիկական ձեռքի խնդիրը, որի պատճառով խափանվել էր նմուշներ վերցնելու գործողությունը:

«Երևի թե բոլորը կուզենային լսել, որ ես այնտեղ հսկայական ութոտնուկ կամ ծովային հսկա հրեշներ եմ տեսել, բայց ոչ.այնտեղ 2.5 սմ-ից մեծ ոչինչ չկար», - ասել է Քեմերոնը:
 

 

Ջեյմ Քեմերոնն իջել է օվկիանոսի ամենախորը կետը (տեսանյութ)