Քաղցկեղի 7 տեսակ բուժող հակամարմին է հայտնաբերվել.հետազոտություն

13:54 • 27.03.12

Կալիֆորնիայի Սթենֆորդի բժշկական համալսարանի գիտնականները մկների վրա անցկացված հետազոտության արդյունքում քաղցկեղային ուռուցքները բուժող հակամարմին են հայտնաբերել, տեղեկացնում է Daily Mail-ը:

Այն դրական ազդեցություն է թողնում կրծքի,աղքային,ձվարանների, ուղերի, շագանակագեղձի, միզապարկի և լյարդի քաղցկեղի դեպքում`նվազագույնի հասցնելով անցանկալի հետևանքներ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս դեղամիջոցը կարող է նաև օգնել արյան քաղցկեղի որոշ տեակների բուժման հարցում:

Հակամարմնի արդյունավետությունը պայմանավորված է CD47 պրոտեինով, որը մեծ քանակությամբ առկա է քաղցկեղային բջիջների մակերեսին: Այն քաղցկեղային բջիջները պաշտպանում է մարդու իմունային համակարգի բջիջների`մակրոֆագների կողմից կլանումից:

Դեղամիջոցը քողարկում է այսպես կոչված «ինձ մի կեր» ազդանշանը, որը հնարավորություն է տալիս իմունային համակարգին պայքարել ուռուցքի դեմ: Այս փաստը հանգեցնում է այն եզրակացությանը,որ CD47 պրոտեինը կարող է օրինական և հուսադրող բուժման միջոց դառնալ քաղցկեղի դեմ պայքարում:

Հետազոտության մասնակից Իրվինգ Վայսմանը հայտարարել է,որ մկների վրա անցկացված հետազոտության արդյունքում բավարար տեղեկություն ունենալով, իրենք այժմ կանցնեն մարդկանց վրա փորձարկումներին: Նրա խոսքով, նշված ազդանշանը մկների մոտ ճնշել է մարդկային ուռուցքների աճը` նվազագույն թունավորումով:

Գիտնականները հույս ունեն, որ 2 տարի հետո դեղը հասանելի կլինի:

Քաղցկեղի 7 տեսակ բուժող հակամարմին է հայտնաբերվել.հետազոտություն