Շոկոլադը նպաստում է նիհարելուն

15:26 • 27.03.12

Նոր հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր շոկոլադ են ուտում, ավելի հեշտ են նիհարում:

Ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 ամերիկացի, ինչի արդյունքում պարզվել է, որ շաբաթական մի քանի անգամ շոկոլադ ուտողներն ավելի նիհար են, քան նրանք, ովքեր այդ սննդամթերքը ոչ հաճախ են օգտագործում:

Գիտնականների պնդմամբ՝ թեև շոկոլադը հագեցած է կալորիաներով, այնուամենայնիվ, այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են նպաստել քաշի կորստին:

Նշվում է, որ նիհարելու գործընթացում ավելի մեծ դեր է խաղում շոկոլադի օգտագործման հաճախականությունը, ոչ թե քանակը: Գիտնականները շեշտում են, որ շոկոլադը օգտակար է նաև սրտի, խոլեստերինի մակարդակի նվազեցման, արյան ճնշման բարելավման համար: 

Շոկոլադը նպաստում է նիհարելուն