Արագության նոր ռեկորդ. Ford GT-ն 414 կմ/ժ արագություն է զարգացրել (տեսանյութ)
Hennessey Performance կատարելագործման արհեստանոցի կողմից վերազինված` 5,4լ աշխատանքային ծավալ և կրկնակի տուրբոներմղիչներ ունեցող շարժիչով Ford GT-ն 414 կմ/ժ արագություն է զարգացրել և ամենաարագընթաց ախոյանին գերազանցել է 7,4 կմ/ժ-ով, հաղորդում է AutoNews.ru-ն:
Ռեկորդը կիրակի վաղ առավոտյան սահմանվել է բավարար զով եղանակի պայմաններում:
Նախնական մեկնարկների ընթացքում` ուրբաթ, թիմը կարողացել էր զարգացնել 347 կմ/ժ և 366 կմ/ժ արագություն, օրվա վերջին հասել էր 371 կմ/ժ ցուցանիշին:
Շաբաթ օրվա առաջին իսկ փորձից մեքենան 397 կմ/ժ արագություն է զարգացրել, իսկ հաջորդ փորձից հասել նախորդ իր ռեկորդին` 402.4 կմ/ժ ցուցանիշին:
Թիմը որոշել է` ռեկորդy նույն օրը չգերազանցել, այլ սպասել առավել նպաստավոր պայմանների: Առավոտյան պարզվել է, որ ճիշտ որոշում էր կայացվել:
Մեքենայի ղեկին էր Շոն Քենեդին: Նա վստահ է, որ մեքենան ավելի բարձր արագություն կարող է զարգացնել: Թիմի հաջորդ թիրախը ժամում 260 մղոն (418.4 կմ/ժ) ցուցանիշն է, ներկայիս ցուցանիշը ժամում 257.7 մղոն է, դրան է հավասար 414 կմ/ժ արագությունը:










