Honda մակնիշի նոր մեքենաները կհամալրվեն 9 աստիճան «ավտոմատ» փոխանցումատուփով (տեսանյութ)

21:18 • 27.03.12

Տեղեկություններ են հայտնվել, որ 2014թ. Honda մակնիշի ավտոմեքենաների վրա 9 աստիճան 9HP փոխանցումատուփ կտեղադրվի, որը արտադրելու է ZF ընկերությունը: Փոխանցումատուփը հատուկ մշակված է շարժիչի լայնակի տեղադրմամբ` առաջնաքարշակ կամ լիաքարշակ մեքենաների համար, հաղորդում է AutoNews.ru-ն:

9HP-ն կօգտագործվի ինչպես ներքին այրման շարժիչներով, այնպես էլ հիբրիդային ուժային ագրեգատներով մեքենաների համար և կնպաստի վառելիքի ծախսի կրճատմանը: Բացի դրանից՝ 9HP-ն առանձնանում է իր փոքր չափերով:

Դեռ պարզ չէ, թե հատկապես որ մոդելների վրա կտեղադրվի նոր փոխանցումատուփը, սակայն Odyssey և Pilot, ինչպես նաև Acura MDX և TL մոդելների համար, և 3,5-ից 3,7 լ ծավալով շարժիչներ ունեցող մեքենաների համար, ինչպես արդեն նշել են փորձագետները, նման փոխանցումատուփն օպտիմալ տարբերակ է:
 

 

Honda մակնիշի նոր մեքենաները կհամալրվեն 9 աստիճան «ավտոմատ» փոխանցումատուփով (տեսանյութ)