iPad 3-ի «գլոբալ տաքացումը». գնորդները հետ են վերադարձնում գաջեթները

11:21 • 27.03.12

Այս ամսին մեկնարկած նոր iPad 3-ի վաճառքը «փչացրել» են դժգոհ գնորդները, որոնք սկսել են հետ վերադարձնել գաջեթների ու բարձր տեխնոլոգիաների աշխարհում երկար սպասված նորույթը:

Ինչպես հաղորդում է «Բիզնես սթայլ»-ը, գնորդները նախ հիանում էին գերհեղինակավոր iPad 3-ի նոր դիզայնով ու հիասքանչ էկրանով: Սակայն հետագայում սկսել են թերություններ նկատել: Ըստ նրանց` նախորդի համեմատ, այս սարքի լիցքավորումն ավելի երկար է տևում:

Գնորդներից ոմանք նշում են, որ iPad 3-ը ոչնչով չի տարբերվում իր նախորդից` բացառությամբ նոր դիսփլեյի:

Բացի այդ, նոր iPad-ի տերերը նշում են, որ սարքը դժվարությամբ է որսում անլար Wi-Fi-ը, երբ այլ սարքեր դա անում են շատ հեշտությամբ:

Եվս մեկ խնդիր, որ բացահայտել են գնորդները` սարքի «գլոբալ տաքացումը»: iPad 3-ը տաքանում է ավելի արագ, քան իր նախորդը: Ամերիկյան Consumer Reports հեղինակավոր ամսագիրը հայտնել է, որ Apple ընկերության գլուխգործոցի ջերմաստիճանը խաղերի ու այլ հավելվածների ժամանակ կարող է հասնել 47 աստիճանի:

Ավելին, որոշ գնորդների խոսքով, որ տաքանալիս սարքն անջատվում է և «հրաժարվում» աշխատել մինչ սառելը: Ի դեպ, նման անջատումներ կարող են տեղի ունենալ օրը մի քանի անգամ:

Իսկ ընկերությունում մեղադրանքները հերքում են և կոչ անում բոլոր այն գնորդներին, որոնք ունեն նման խնդիրներ, դիմել Apple-ի տեխաջակցությանը:

iPad 3-ի «գլոբալ տաքացումը». գնորդները հետ են վերադարձնում գաջեթները