Քննություններին պատրաստվել խորհուրդ է տրվում քնելուց առաջ. հետազոտություն
Շատերը չեն կարող դասախոսությունները մինչև վերջ լսել և դասի կեսից սկսում են քնել: Գիտնականների կարծիքով` դա նորմալ երևույթ է, և նոր տեղեկություն ստանալուց հետո քնելու ցանկությունն ամրապնդում է այն մարդու ուղեղում, գրում է The Daily Mail-ը:
Նույն տրամաբանությամբ խորհուրդ է տրվում քննությունների նյութեր ուսումնասիրել քնելուց առաջ: Նոտր-Դամ համալսարանի հետազոտողների խումբը վերը նշված տեսությունը ստուգել է 208 ուսանողի վրա, ովքեր գիշերները սովորաբար քնել են 6 ժամ:
Փորձի ժամանակ ուսանողներին որոշակի բառեր են (միմյանց հետ կապված կամ պատահական) ցույց տվել, նրանցից պահանջվել է մտապահել բառերի առավելագույն քանակ, այնուհետ որոշ ժամանակ (նույնիսկ մի ամբողջ գիշեր) անց նրանց խնդրել են կկրկնել բառերը:
Արդյունքում միմյանց հետ կապված բառերը մասնակիցները գրեթե նույնությամբ են հիշել, իսկ պատահական բառերը ավելի լավ է հիշվել 12 ժամանոց ընդմիջումից հետո:
Այսպես, այն մասնակցիները, ովքեր փորձից անմիջապես հետո քնել էին, ավել լավ արդյունքներ էին ցուցաբերել:
Հոգեբան Ջեսիքա Փեյնի խոսքով տեղեկությունը մտապահելու համար անհրաժեշտ է քնել, քանի որ քունը լավացնում է հիշողությունը: Այդ իսկ պատճառով, եթե մարդը ցանկանում է ինչ-որ բան մտապահել, անհրաժեշտ է քնելուց առաջ այն կրկնել:










