Կծու պղպեղն օգտակար է սրտին
Գիտնականները հայտնաբերել են, որ կարրի պղպեղը և կծու պղպեղի այլ տեսակները օգտակար են սրտի համար: Դրանց ջերմացնող հատկությունը նպաստում է արյան բարձր ճնշման իջեցմանը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի չափաքանակը:
Նրանք պնդում են, որ ծիծակները կարող են կանխել սրտային հիվանդությունները, որը ներկայում համարվում է մահացության ամենատարածված պատճառը:
Հետազոտության հեղինակ Զեն-Յու Չենը նշել է. «Մենք այսօր ունենք ավելի հստակ և մանրամասն տեղեկություն՝ կծու պղպեղների գեների վրա ազդելու հատկության մասին: Բացի այդ, պարզվել է, որ այն պարունակում է յուրահատուկ մեխանիզմներ, որոնք ազդում են խոլեստերինի վրա և պահպանում են արյան անոթների առողջությունը: Սա առաջին նմանատիպ հետազոտությունն է»:










