Նոր բշտիկավոր իմպլանտները կանխում են կրծքի քաղցկեղի հայտնվելը
ԱՄՆ-ի Բրաունի Համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են հատուկ` 23 նանոմետրանոց բշտիկավոր իմպլանտներ, որոնք կանխում կրծքի քաղցկեղի տարածումը, թույլ չտալով դրա վերստին հայտնվելը, տեղեկացնում է Medical News Today-ը:
Համաձային Ամերիկյան քաղցկեղի միության տվյալների` կրծքի քաղծկեղից բուժված կանանց 1/5-ի մոտ հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացնում:
Բշտիկավոր իմպլանտի մակերեսը խոչնդոտում է քաղցկեղի բջիջների շարժին և տարածմանը: Այս հայտնագործման շնորհիվ այլևս կարիք չի լինի քիմիա-թերապիայի կամ ճառագայթման կուրսեր անցնել:










