Հաքերները կոտրել են ԱՄՆ բանակի ծանոթությունների կայքը

17:07 • 28.03.12

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում LulzSec հաքերական խմբավորման անդամներից մի քանիսի փետրվարյան ձերբակալումներից հետո, խմբի մյուս անդամները վերսկսել են իրենց «հարձակումները», գրում է The Guardian-ը:

Հաքերները ստանձնել են ԱՄՆ-ի զինված ուժերի անձնակազմի անձնական բնույթի ծանոթությունների`militarysingles.com կայքը կոտրելու պատասխանատվությունը:

Հաքերները ներբեռնել են կայքի տվյալների բազան , որտեղ 171 հազ հասցե է եղել և դրանք հասանելի են դարձրել այլ ցանցերի համար:

Կայքի սեփականատեր Esingles ընկերության տնօրեն Ռոբերտ Գեբելը հայտարարել է, որ ի պատասխան հաքերների գործողություններին նրանք անվտանգության ապահովման միջոցներ են ձեռնարկել և կասկած հայտնել, որ հարձակումը LulzSeci «ձեռքի գործն» է:

Հավելենք, որ LulzSec-ի առաջնորդ Էկտոր Խավիեր Մոնսեգուրը`«Սաբու» մականունով, անցյալ տարի մի շարք հաքերական գործողություններում խոստովանելով իր մեղքը, օգնել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին հայտնաբերել խմբի մյուս անդամներին: