ՆԱՍԱ-ի պատկերն ու Վան Գոգի կտավը համընկնում են. հետազոտություն
ՆԱՍԱ-ի կողմից համաշխարհային օվկիանոսի մակերեսի արտապատկերման վերջնական արդյունքը զարմանալիորեն համընկել է աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի կողմից 1889թ.-ին ստեղծված «Աստղազարդ գիշեր» կտավի հետ: Այդ հայտնի կտավի վրա աստղերն հսկայական սպիտակ ջրապտույտներ են ներկայացնում, գրում է Daily Mail-ը:
ՆԱՍԱ-ի գիտնականները արտապատկերումը ստացել են օվկիանոսների կլիման և շրջանառությունը ուսումնասիրող ECCO2 հաշվարկային սարքի միջոցով, որը կրկնօրինակում է օվկիանոսի ջրերի հոսքը ցանկացած խորության վրա:










