Ամերիկացուն դեմքի փոխպատվաստման բարդագույն վիրահատություն են անցկացրել (լուսանկարներ)
Ատրճանակով իր դեպքին կրակած տղամարդուն քթի, ծնոտի, լեզվի և ատամների փոխպատվաստում են կատարել:
Ամերիկյան Մերիլենդ քաղաքի Բժշկական համալսարանի բժիշկների խոսքով 37-ամյա Ռիչարդ Լի Նորիսի 36 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել:
«Նա արդեն սկսում է ատամները մաքրել: Բացի այդ, վերականգնվել է նրա` 15 տարի առաջ կորցրած հոտառությունը», - ասել են բժիշկները:
1997 թ.-ից սկսած երիտասարդը 12 վիրահատություն է տարել, սակայն դրանցից և ոչ մեկը էական արդյունքի չեն հանգեցրել:
Կյանքի կեսը նա դիմակով է անցկացրել և դուրս է եկել սենյակից միայն գիշերները: Սակայն մարտի 21-ին անհայտ մի տղամարդ իր օրգանները նվիրաբերել է Ռիչարդին և ևս մի քանի կարիքավորների:
Այժմ տղամարդը վերականգնման կուրսեր է անցնում, որի ժամանակ կսովորի խոսել, ծամել, ուտել և ծիծաղել:
«Սա պատմության մեջ դեմքի փոխպատվաստման աննախադեպ դեպք է, որը պետք է փոխի բժշկության ապագան», - ասել է Բժշկական համալսարանի դեկան Ալբերտ Ռիսը:
Հավելենք, որ վիրահատութանը մասնակցել է ավելի քան 100 բժիշկ:












