Ճապոնացիները Օդային գյուղ են ստեղծելու
Ճապոնական ճարտարապետական մի ընկերություն Tohoku Sky Village նախագիծն է ստեղծել, որն իրենից ներկայացնում է յուրօրինակ օդային գյուղ, տեղեկացնում է style.rbc.ru կայքը:
Նախատեսվում է, որ այն կկառուցվի որևէ ափամերձ հատվածում և դրա մի մասը կգտնվի օդում:
Այս յուրահատուկ գյուղը արևային մարտկոցների շնորհիվ ապահովված կլինի էլեկտրականությամբ: Նմանատիպ գյուղերը կառանձնան նաև անվտանգության տեսանկյունից, քանի որ պաշտպանված կլինեն տարատեսակ աղետներից:










