Արևային մարտկոցներով ինքնաթիռը 48-ժամյա թռիչքի է պատրաստվում

22:38 • 28.03.12

Արևային մարտկոցներով Solar Impulse ինքնաթիռը առաջիկա ամիսներին կկատարի Շվեյցարիայից դեպի Մարոկո թռիչքը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Կազմակերպիչները հայտարարում են, որ թռիչքը կիրականանա մոտավորապես 2012թ. մայիս-հունիս ամիսներին: Օդաչուներ Բերտրան Պիկարը և Անդրե Բորշբերը ավելի քան 2,500 կմ կանցնեն, միակ կանգառը կլինի Մադրիդում՝ հերթափոխի համար:

Շվեյցարիայից դեպի Մարոկո թռիչքը արևային էներգիայով շարժվող ինքնաթիռների մեջ ամենաերկարատևը կլինի: Այն ներկայացվում է որպես 2014թ. նախատեսվող շուրջերկրյա թռիչքի գլխավոր փորձ:

Նախորդ ռեկորդը Solar Impulse-ի օդաչուները սահմանել են 2010թ. ամռանը, երբ ինքնաթիռը Շվեյցարիայի երկնքում 26 ժամ 10 րոպե էր սավառնել:

 

Արևային մարտկոցներով ինքնաթիռը 48-ժամյա թռիչքի է պատրաստվում