Ծիտրոնը` դեմքի բշտիկների բուժման լավագույն միջո՞ց
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ծիտրոնն ավելի արդյունավետ է պզուկների բուժման համար, քան բժշկական քսուկները:
Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ խոհանոցում լայնորեն պգտագործվող խուտաբույսը ոչնչացնում է ավելի շատ պզուկածին մանրէ, քան տարատեսակ քսուկները: Գիտնականները փորձարկել են ծիտրոնի, զմուռսի և վաղենակի թուրմը և համեմատել արդյունքները բենզոլի պերօքսիդի առկայությամբ քսուկների արդյունքների հետ:
Պարզվում է, մաշկի բնական բուժումը կարող է վերջ դնել բենզոլի պերօքսիդի հետ կապված տհաճ հետևանքներին:










