Նոր փոխադրամիջոցը ժամում անցնում է 6,4 հազ կիլոմետր (տեսանյութ)

18:43 • 29.03.12

Ամերիկացի Դերիլ Օսլերը Կալիֆորնիայի իշխանություններին նոր փոխադրամիջոցի նախագիծ է ներկայացրել, որը շատ մասնագետների կարծիքով` կարող է հեղափոխական լինել տրանսպորտի ոլորտում, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոսթ»-ը:

Օսլերի նախագծած վակումային խողովակի ներսում տեղադրված կապսուլը կարող է 6400կմ/ժ արագություն զարգացնել: Վակումային խողովակում կլինեն հարմարավետ բազկաթոռներով առանձին կապսուլներ` հեռուստացույցներով և այլ անհրաժեշտ գույքով:

Օսլերը նախատեսում է, որ նոր փոխադրամիջոցի ուղեվճարը կլինի մոտ 100 դոլար:

«Բացի ուղևորներից, նոր փոխադրամիջոցով հնարավոր է տարատեսակ բեռներ տեխափոխել», - ասել է Օսլերը, հավելելով, որ ժամանակին մարդիկ հրաժարվել են ձիերից` որպես փոխադրամիջոց, բայց, այնուամենայնիվ, նրանք դեռ հեծնում են ձիեր:

Հավելենք, որ Կալիֆորնիայի իշխանությունները նախատեսում են առաջիկայում 5կմ փորձնական վակումային խողովակ պատրաստել:
 

 

Նոր փոխադրամիջոցը ժամում անցնում է 6,4 հազ կիլոմետր (տեսանյութ)