Հնէաբանները Եթովպիայում նախամարդու նոր` «ծառաբնակ» տեսակ են հայտնաբերել (տեսանյութ)
Հնէաբանները, Եթովպիայում` նախկինում անհայտ տեսակների նախամարդկանց ոսկորներեն են հայտնաբերել, որոնք իտարբերություն իրենց ժամանակակից ավստտրալոպիտեքների, բնակվել է ծառերի վրա, այլ ոչ թե 3.4 մլն տարի առաջվա Աֆրիկայի սավանաներում: Հայտնագործության վերաբերյալ հոդվածը հրապարակված է Nature ամսագրում:
ԱՄՆ Կլիվլենդի բնության պատմության թանգարանի հնեաբանանների խումբը` Յոհաննես Հաիլ-Սելասի ղեկավարությամբ (Yohannes Haile-Selassie) նախամարդու ոտնաթաթի բրածո մնացորդը հայտնաբերել է Եթովպիայի Բուրտլե կոչվող տեղանքում կատարված պեղումների ժամանակ: Տեղանքը Աֆարյան շրջանի տարածքում է, որտեղ հայտնաբերվել է «Լյուսին»` գիտությանը հայտնի առաջին Austalopithecus afarensis-ի կմախքը:
Գիտնականները նշում են, որ գտածոն ինքնին իրական գանձ է, քանի որ ոտքի մատների ոսկորներ, կամ ոտնաթաթի այլ հատվածներ չափազանց հազվադեպ են հանդիպում: Դա պայմանավորված է նրանով, որ մարմնի այդ հատվածները չափազանց փխրուն են և դրանք հաճախ կրծում են գիշատիչները կամ լեշակերները:
«Մեր գտածոն հստակ ցույց է տալիս, որ 3.4 մլն տարի առաջ նախամարդու բացարձակապես տարբեր տեսակներ են եղել, որոնք տարբեր ձևով են տեղաշարժվել: Մենք գիտենք, որ Լյուսին և նրա ազգակիցները տեղաշարժվել են միայն 2 ոտքերով` ժամանակակից մարդու պես, իսկ այս ոտնաթաթի տերը ավելի արդիպիտեկի է հիշեցնում, սակայն հայտնի է, որ արդիպիտեկները 1.2 մլն տարի ավելի վաղ են եղել», - բացատրել է Հաիլ-Սելասին:
Այնուամենայնիվ, գիտնականները չեն շտապում իրենց գտածոն ավստրալոպիտեկներին կամ արդիպիտեկներին վերագրել, քանի որ Բուրտելեի պեղումների ժամանակ գանգեր և մարմնի այլ ոսկորներ դեռ չեն հայտնաբերվել: Գիտական խումբը, նախամարդու ավելի լիարժեք մասեր գտնելու հույս ունենալով, շարունակում է հետազոտել այդ տեղանքի նստվածքները:











