Ֆիզիկոսը կասկածվում է ահաբեկիչներին տեղեկություններ տրամադրելու մեջ (լուսանկարներ)
«Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոն» կազմակերպության (CERN) աշխատակից, ֆիզիկոս Ադլեն Իշերը Փարիզում դատարանի առջև է կանգնել` ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով, այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Ֆրանսիական դատախազության պնդմամբ, գիտնականի տանը խուզարկության ժամանակ բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել, որոնք առնչվում են «Ալ-Կաիդայի» գործունեության հետ: Հայտնաբերվել է նաև ինտենսիվ նամակագրություն՝ ֆիզիկոսի և «Ալ-Կաիդայի» Հյուսիսային Աֆրիկայի բջջի միջև:
Հետաքննության տվյալներով, Իշերը ահաբեկիչներին տվյալներ է փոխանցել Ֆրանսիայում գտնվող` ահաբեկչություն իրականացնելու համար հետաքրքրություն ներկայացնող, ռազմական օբյեկտների առանձնահատկությունների վերաբերյալ:
Գիտնականը պնդում է, որ «Ալ-Կաիդային» ոչ մի կոնկրետ բան չի առաջարկել: Նրան ներկայացվող առավելագույն պատժաչափը կարող է սահմանվել 10 տարի ազատազրկումը:
![]()












