LG-ն ճկուն էլեկտրոնային թուղթ կարտադրի
Կորեական LG ընկերությունը սկսել է ճկուն էլեկտրոնային թղթեր արտադրել՝ ընթերցասերների համար: Ի տարբերություն մի շարք ժամանակակից e-ink էկրանների, LG-ն կօգտագործի ոչ թե ապակե, այլ պլաստիկ տակդիր:
Այն նման է բջջային հեռախոսների էկրանի վրա ամրակցված պաշտպանիչ թիթեղի: Պլաստիկե եկրաններն ավելի ճկուն կլինեն, ավելի բարակ և ավելի ամուր: Հաստությունը կլինի 0.7 միլիմետր, իսկ քաշը՝ 14 գրամ:
Եվրոպայում ճկուն էլեկտրական թղթերի վաճառքը կմեկնարկի ապրիլից:
Հավելենք, որ LG-ն առաջին ընկերությունը չէ, որ նման արտադրանք է թողարկվում, օրինակ Plastic Logic ընկերությունը, գրում է lenta.ru-ն:









