Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը կարող է նարկոլեպսիայի հանգեցնել. հետազոտություն

15:42 • 29.03.12

Ֆին գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ խոզի գրիպի դեմ նախատեսված Pandremix պատվաստանյութը դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների շրջանում նպաստում է նարկոլեպսիայի(քնի նկատմամբ անբացատրելի հակում) առաջացմանը, գրում է Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում համեմատվել են 2002,2009 և 2010թթ. նարկոլեպսիայի ցուցանիշների աճի տվյալները: Պարզվել է,որ պատվաստանյութի ներարկումից հետո երեխաների մոտ այս հիվանդության ցուցանիշը 5.3%-ով աճել է:

Սակայն պետք է նշել,որ պատվաստանյութի օգտագործման արդյունքում նարկոլեպսիայի ցուցանիշների աճը գրանցվել է միայն մինչև 17 տարեկանների մոտ, իսկ 20 տարեկանից բարձր անձանց մոտ նման երևույթներ չեն նկատվել:

Այնուհետև նույն գիտնակաների մասնակցությամբ մեկ այլ հետազոտություն է անցկացվել: Հետազոտության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են 1991թ.-ի դեկտեմբերից մինչ 2005թ.-ը ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների պատվաստվելու և նարկոլեպսիայի նշանների ի հայտ գալու ամսաթվերը, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ պատվաստանյութ ստացած երեխաների մոտ 13 անգամ ավելի շատ էին նարկոլեպսիայի դեպքերը, քան նրանց մոտ ովքեր չէին ստացել պատվաստանյութը:

Երկու հետազոտություների արդյունքների վրա հիմնվելով`գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Pandremix պատվաստանյութը համադրվելով շրջակա միջավայրի գործոնների հետ նպաստում է երեխաների մոտ նարկոլեպսիայի առաջացմանը: 

Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը կարող է նարկոլեպսիայի հանգեցնել. հետազոտություն