Ամերիկյան ռոբոտը կարողանում է թռչել ծղրիդի նման (տեսանյութ)
Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը երկրի զինված ուժերի արագ արձագանքման ուժերի հետ համատեղ մի յուրօրինակ ռոբոտ է պատրաստել, որը կարողանում է ցանկացած տեղից ծղրիդի նման ցատկ կատարել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Sand Flea անունով ռոբոտը կարող է ցատկել մինչև 9մ բարձրությամբ և երկարությամբ: Դրանից բացի այն կարող է չափել մոտակա հեռավորությունը, ինչի շնորհիվ դրա ցատկն ավելի հստակ է ստացվում:
Նշենք նաև, որ 4 անիվներով ռոբոտը կշռում է շուրջ 5կգ:










