Մեծ Բրիտանիայում ինտերնետի պատմության բացառիկ ցուցասրահ կբացվի
Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում կբացվի ինտերնետի պատմության յուրահատուկ ցուցասրահ, տեղեկացնում է «Բի Բի Սի»-n:
Նախագծի հեղինակների խոսքերով` մարդկանց համար կարևոր է ինտերնետի ծագման մասին տեղեկություններ իմանալը:
«Սա մեր կյանքի կարևոր մասն է: Կարևոր է իմանալ թե պատմությունը որտեղից է սկսվում, տեղեկանալ ինտերնետի աճի մասին, թե ինչպես ենք մենք ֆիլմեր ներբեռնում և երաժշտություն լսում», - ասել է Թոմ Վուլին:
Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 2 մլն դոլար է: Ցուցասրահը կբացվի ուրբաթ, բոլոր այցելուների մուտքն ազատ է:
Իր տեսակի մեջ եզակի ցուցասրահը բաղկացած կլինի երկու բաժնից: Առաջինում կցուցադրվի ինտերնետի նախապատմությունն ու պատմությունը, իսկ մյուս բաժինը պարբերաբար փոփոխության կենթարկվի: Այստեղ կցուցադրվեն ոլորտի նորարարական գաղափարնեն ու ձեռքբերումները:
«Մենք բախտավոր ենք, որ ինտերնետի առաջամարտիկները դեռ ողջ են», - ասել է Վուլին:










