Facebook-ը որոշել է օգնել պոտենցիալ ինքնասպաններին
Facebook սոցիալական ցանցի մասնագետներն աշխատում են մի ծրագրի ստեղծման վրա, որը նախատեսված կլինի ինքասպանություն գործել ցանկացող մարդկանց համար:
«Մենք աշխատում ենք մեկ այլ ինտերնետ-ընկերության և մասնագետների հետ՝ մշակելու ավելի արդյունավետ օնլայն մեթոդներ ինքնասպանությունները կանխելու համար», - ասել է սոցիալական կայքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վոլենսը, գրում է vz.ru-ն:
Անցած տարվա դեկտեմբերին Facebook-ը հասարակական մի կազմակերպության հետ համատեղ ստեղծել էր ինքնասպանությունների կանխարգելման ծրագիր: Այն թույլ էր տալիս ԱՄՆ և Կանադայի օգտատերերին տեղեկացնել իրենց ընկերոջ կյանքին վերջ դնելու մտադրության մասին:
Դրանից հետո ինքնասպանության զոհին հաղորդագրություն է ուղարկվում՝ խնդրելով զանգահարել թեժ գծի համարով, կամ էլ օնլայն խոսել մասնագետների հետ:
Հավելենք, որ հաճախ են մարդիկ ինքնասպանություն գործում՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Facebook-ում:
«Facebook-ն ունի ավելի քան 850 մլն գրանցված օգտատեր և դա մեզ մեծ հնարավորություն է տալիս օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը», - հեվելել է Վոլնեսը:










