Հունգարիայի նախագահին գրագողության համար զրկել են դոկտորական աստիճանից
Բուդապեշտի Իգնաց Զեմելվայսի անվան բժշկության և սպորտի համալսարանի դոկտորական խորհուրդը, այսօր որոշում է կայացրել գրագողություն համար Հունգարիայի գործող նախագահ Պալ Շմիթին գիտական կոչումից զրկելու վերաբերյալ, հաղորդում է gazeta.ru-ն:
Համալսարանի ռեկտոր Տիվադար Տուլասայի խոսքերով, խորհրդի 33 անդամներ կողմ են քվեարկել, որ նախագահը աստիճանից զրկվի` 4-ը դեմ: Խորհուրդը համարել է, որ Շմիթի դոկտորական ատենախոսությունը գիտական աշխատանքի չափանիշներին և բարոյական նորմերին չի համապատասխանում, քանի որ հեղինակը աշխատության մեջ օգտագործել է բուլղարացի մարզական գործիչ Նիկոլայ Գեորգիևի ատենախոսության մեծ մասի բառացի թարգմանությունը, առանց նրա խոսքերը որպես հեղինակի խոսք մեջբերելու և առանց մեջբերման աղբյուր ներկայացնելու:
Հունվարի սկզբին հունգարական HGV ամսագիրը հաղորդել էր, որ Պալ Շմիթի 1992թ. պաշտպանած դոկտորական աշխատանքի ավելի քան 80%-ը կրկնօրինակված է Գեորգիևի գիտական աշխատանքից: Դրանից հետո` համալսարանում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, Շմիթի դոկտորական ատենախոսությունը գրագողություն մասով փորձաքննության ենթարկելու համար:










