ԱՄՆ-ում յուրաքանչյուր 88-րդ երեխան տառապում է աուտիզմով

12:04 • 30.03.12

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հրապարակած ուսումնասիրության արդյունքների համաձայն` ԱՄՆ-ում մինչև 8 տարեկան յուրաքանչյուր 88-րդ երեխան տառապում է աուտիզմով, տեղեկացնում է «Միքսնյուզ»-ը:

Աուտիզմը զարգացման բարդ նյարդաբանական խանգարում  է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը: Հատկանշական է, որ աուտիզմով առավել շատ տառապում են տղաները:

«Կարծում եմ, որ այս ցուցանիշը մեծապես պայմանավորված է չափանիշների փոփոխման հետ: Այսօր մենք հետազոտում ենք ավելի շատ երեխաներ, քան 10 տարի առաջ»,- ասել է Ալբերտ Էնշտեյնի անվան դպրոցի պրոֆեսոր Իզաբել Ռաֆինան:

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 88-րդ երեխան տառապում է աուտիզմով