Չինաստանում 1000 «ինտերնետ-վնասատու» է ձերբակալվել
Չինաստանի իշխանություններն ավելի քան 1000 երիտասարդի են ձերբակալել, որոնց կասկածում են ինտերնետում, իշխանությունների գնահատմամբ, «վնասատու» հաղորդագրությունների տարածման համար:
Սինհուա պեական գործակալության փոխանցմամբ ինտերնետից հանվել է նման 200 հազ հաղորդագրություն:
Ավելի քան 3000 կայքերի տերեր նախազգուշացում են ստացել: Այսօրվանից մինչ ապրիլի 3-ը արգելափակված է միկրոբլոգերի վարման 2 խոշորագույն պլատֆորմների մուտքը այդ երկրում: Երեկ մեկ տասնյակից ավելի կայքեր են փակվել:
Իշխանություններն այս քայը ձեռնարկել են այն բանից հետո, երբ ինտերնետի չինական սեգմենտում, հատկապես միկրոբլոգներում, հաղորդագրություններ են հայտնվել Պեկին` բանակային միավորներ և ռազմական տեխնիկա մտցնելու մասին:
Բլոգերներն այս գործողությունները կապել էին իշխանության վերին էշելոններում ծավալված պայքարի հետ: Պնդումներ էին եղել անգամ, թե երկրում հեղաշրջման փորձ է արվում:










