Հունգարիայի նախագահը գրագողության պատճառով մտադիր չէ պաշտոնից հրաժարվել

01:31 • 31.03.12

Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը մտադիր չէ հրաժարական տալ: Այս մասին երկրի նախագահը հայտարարել է մարտի 30-ին` հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Հրաժարականի վերաբերյալ հարց է ծագել, քանի որ բացահայտվել է Հունգարիայի նախագահի կողմից 1992թ. կատարված գրագողության դեպքը: Բուդապեշտի Իգնաց Զեմելվայսի անվան բժշկության և սպորտի համալսարանը նախորդ օրը որոշում էր կայացրել գրագողություն համար Պալ Շմիթին գիտական կոչումից զրկելու վերաբերյալ:

Նախագահ Պալ Շմիթը իր հրաժարական չտալու որոշումը բացատրում է նրանով, որ կապ չի տեսնում ներկայում իր զբաղեցրած պաշտոնի և այն «գիտական աշխատանքի» միջև, որը կատարվել է 20 տարի առաջ:

 

Հունգարիայի նախագահը գրագողության պատճառով մտադիր չէ պաշտոնից հրաժարվել