Հայաստանում վերջին տարիներին հաշվառվել է աուտիզմի ախտորոշմամբ 454 երեխա
Հայաստանում 2007-2011թթ-ի ընթացքում հաշվառվել է աուտիզի առաջնակի ախտորոշմամբ 454 երեխա, իսկ դրանից առաջ նման հիվանդությամբ տառապող երեխաների հաշվառուm չի իրականացվել, այս ցուցանիշներն այսօր ներկայացրեցվին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աուտիզմի միջազգային օրվան նվիրված գիտաժողովի ընթացքում:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ անհրաժեշտ է հիվանդությունը ախտորոշել վաղ տարիքում:
«Այսօր մենք խնդիր ենք դրել՝ հիվանդությունը վաղ տարիքում ախտորոշել, քանի որ նման պարագայում հնարավորությունը մեծ է, որ իր հետ տարվող հոգեբանա-մանկավարժական ներգործությամբ ուղեղի ճկունությունը կարելի է ապահովել և ապահովել (երեխայի) լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ: Որքան ուշ է ախտորոշվում, այնքան ցածր է հավանականությունը, որ երեխային հնարավոր կլինի հաղորդակցման, սոցիալիզացման հմտություններ տալ»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Աուտիզմը դիտվում է որպես անձի խանգարում, որի ամենաէական դրսևորումը շփման (հաղորդակցության) պահանջի անկումն է կամ բացակայությունը։ Աուտիզմով տառապող հիվանդներն աչքի են ընկնում հարաճուն բնույթի խոսքային և ոչ խոսքային շփումների թուլացմամբ կամ բացակայությամբ։ Այն արտահայտվում է՝ խոսքի օրինաչափությունների խանգարումներով, լեզվի օրինաչափությունների խանգարումներով, ոչ խոսքային շփումների խանգարումներով:
Գիտաժողովին ներկա «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Այրա Հեյվելը նշեց, որ աուտիզմով հիվանդ երեխաների շրջանում Հայաստանում կատարվել են ուսումնասիրություններ, որոնք չեն կատարվել ուրիշ ոչ մի տեղ:
«Վերջին տարին հսկայածավալ ուսումնասիրություններ են արվել ոլորտում: Այս հիվանդությամբ տառապող երեխաները իրար շատ նման են թվում, բայց դրանք տարբեր են և հիսունից ավելի պատճառներ ունեն: Այդ պատճառներից ամենամեծը կապված են պտղի զարգացման հետ»,- ասաց նա:
Աշխարհում յուրաքանչյուր 88 երախայից մեկը տառապում է այս հիվանդությամբ, իսկ ամեն տարի ծնվածների շուրջ 17%-ի մոտ հայտնաբերվում է աուտիզմ:










