Ֆասթֆուդը` ընկճախտի պատճառ. հետազոտություն

17:50 • 02.04.12

Իսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ֆասթֆուդի անառողջ սնունդը(համբուրգերներ,հոթ-դոգ,պիցցա) վնասում է ոչ միայն մարդու ֆիզիկական այլև մտավոր առողջությանը, քանի որ այն նպաստում է ընկճախտի`դեպրեսիայի առաջացմանը, գրում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ անառողջ սնունդ օգտագործողների 51%-ի մոտ ընկճախտի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան նրանց մոտ ովքեր քիչ քանակությամբ կամ ընդհանրապես չեն օգտագործում այդպիսի սնունդ: Շեշտվում է նաև, որ անառողջ սնունդ օգտագործողները ավելի շատ հակված են միայնակ լինելուն և ընդհանուր առմամբ ավելի պասիվ են:

Հետազոտությանը մասնակցել է մոտ 9 հազ մարդ, որոնք երբևէ դեպրեսիայի մեջ չեն ընկել և հակադեպրեսանտներ չեն օգտագործել:

Հետազոտությունը տևել է 6 ամիս, և այդ ընթացքում մասնակիցներից 493-ի մոտ ընկճախտ է սկսվել, իսկ ոմանք էլ հակդեպրեսանտներ են սկսել օգտագործել: 

Ֆասթֆուդը` ընկճախտի պատճառ. հետազոտություն